Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Մանվել Գրիգորյան. Եթե երկրապահի դեմ բան անեն, ով ուզում է լինի, կպատժվի

Մանվել Գրիգորյան. Եթե երկրապահի դեմ բան անեն, ով ուզում է լինի, կպատժվի
06.02.2017 | 18:33

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պնդմամբ՝ Սեյրան Օհանյանին ԵԿՄ շարքերից հեռացնելու հարցը առաջիկա համագումարին չի քննարկվի։

«ԵԿՄ-ն կամավոր միություն է։ Բոլոր կուսակցություններից ու քաղաքական ուժերից մարդիկ կան։ ՈՒրիշ բան, եթե երկրապահի դեմ բան անեն, ով ուզում է լինի, կպատժվի, բայց ոչ մեկի քաղաքականությունը չենք արգելել»,- ասաց Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։ Խոսելով ԵԿՄ սպասվող համագումարի մասին՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ համագումարն ու Սեյրան Օհանյանին ԵԿՄ շարքերից հեռացնելու մասին հարցերը իրար հետ կապ չունեն։

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ